▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ մեծահարուստների կանայք՝ բիզնեսում

Wnews.am-ը ներկայացրել է հայ հայտնի գործարարների եւ պաշտոնյաների՝ բիզնես գործունեություն ծավալող կանանց, դուստրերին եւ մայրերին.

Ռոզա Ծառուկյան.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ տիկին Ռոզա Ծառուկյանը, երկար տարիներ է՝ բավականին հաջող բիզնես գործունեություն է ծավալում։ Նա «Մուլտի Ագրո» ընկերության նախագահն է։ Ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ, ջերմոցային տնտեսությամբ, մեղվաբուծությամբ։

Գայանե Ծառուկյան.

Գագիկ Ծառուկյանի ընտանեկան բիզնեսն այսքանով չի սահմանափակվում. նրա դուստր Գայանեն արդեն մի քանի տարի է՝ տնօրինում է  քաղաքի կենտրոնում տեղակայված «Prince Princess»  մանկական բրենդային հագուստի խանութ սրահը։

Վարսենիկ Գրիգորյան.

Եվս մեկ հայ գործարար, ով իր բիզնեսների մի մասը վստահել է մորը. խոսքը ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի մասին է։ Նրա մայրը՝ Վարսենիկ Գրիգորյանը, արդեն երկար տարիներ է բիզնես գործունեությամբ է զբաղվում: Նա հանդիսանում է Օշականի գինու եւ կոնյակի գործարանի եւ «Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամի տնօրենը: Նա ղեկավարում է նաև «Աշտարակյան գինիներ» ՓԲԸ-ն:

Հայտնի մեծահարուստ, «Տաշիր Գրուպ» ընկերությունան նախագահ Սամվել Կարապետյանի կինը եւս բիզնես ունի. նա 17 տարի առաջ բացել է Կալուգայի առաջին սպա-սրահը: Դա Սամվել Կարապետյանի նվերն էր՝ կրտսեր որդու ծննդյան կապակցությամբ: Այժմ այն դարձել է «Best» սրահների ցանց, որը գործում է առեւտրի կենտրոնների շրջանակում, ինչպես նաեւ մեծ առաջնակարգ սպա-կենտրոն Մոսկվայում:

Բիզնես գործունեությամբ է զբաղվում նաեւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը։ «Ալեքս Գրուպ», «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանց եւ շատ այլ բիզնեսների կառավարմամբ հենց նա է զբաղվում։

Ի դեպ, նա պատգամավորների կանանց մեջ ամենաունեւորն է: Նա ունի 4 մլրդ 83 մլն 567 հազար դրամի հանձնված կամ վերադարձված փոխառություն:

Նրա դրամական միջոցները տարեսկզբին եղել են 11 մլրդ 823 մլն 457 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 11 մլրդ 903 մլն 450 հազար դրամ, ինչպես նաեւ 8 մլն դոլար:

Շողերինա Մկրտչյանը 2011-ին ստացել է 154 մլն 570 հազար դրամի եկամուտ:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее