▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ մասնակիցը դուրս մնաց «Թուրքիայի ձայնը» նախագծից

Պոլսահայ Ջորչ Շեքերը նախօրեին հանդես է եկել «Թուրքիայի ձայնը» (O ses Türkiye) երաժշտական հայտնի հեռուստանախագծի «մենամարտեր» փուլում:  Ջորչը ևս 2 մասնակիցների հետ կատարեց «Son yolcu» (Վերջին ուղևորը) երգը, որից հետո մարզիչը ` թուրք հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշը, նշելով, որ դժվար ընտրության առաջ է կանգնած, և բոլոր մասնակիցներն էլ արժանի են շարունակել պայքարը, այնուամենայնիվ չընտրեց նախագծի միակ հայ մասնակցին և վերջինս դուրս մնաց հետագա պայքարից: Գրում է ermenihaber.am-ը:
 
Թուրքական Star TV-ով հեռարձակվող այդ հաղորդման «կույր լսումներ» փուլի ժամանակ հաջող ելույթ ունենալով` պոլսահայ երիտասարդն արժանացել էր ժյուրիի անդամների դրական արձագանքին:

Իսկ երբ ժյուրիի անդամները տարակուսած ենթադրել են, թե Ջորչ Շեքերի հայրը թուրք է, և հավանաբար մայրն է օտարազգի, Ջորջը պատասխանել է. «Ո`չ, ես հայ եմ, ուղղակի մայրս ու հայրս թուրքիաբնակ են»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее