▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ մարզիկից ծեծ կերած ադրբեջանցին` նախքան մենամարտը մեծ-մեծ խոսում ու սպառնում էր նրան

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի անդամ, 56 կգ պրոֆեսիոնալ մարտիկ Ալբերտ Ղազարյանը Մոսկվայում կայացած OFS7 վարկածով աշխարհի առաջնության ընթացքում հաղթել է ադրբեջանցի Ռուսլան Մուրաթազովին:  Սակայն հատկանշականն այն է, որ  ադրբեջանցի մարզիկը` իրենց ազգին այդքան հատուկ մեծ-մեծ խոսելու ոճով նախքան մենամարտը տեսաուղերձ էր հղել հայ մարզիկին` ասելով, որ հույս ունի, որ Ալբերտը հարվածը  պահել է սովորել` «Այս անգամ քեզ ոչինչ չի օգնի»: Տեսաուղերձում  «վախեցնող»  հայացքով Ռուսլան Մուրաթազովը նաև պնդում է, որ մարտից հետո Ալբերտը կարող է արագ տուն գնալ:  Ինչպես ասում են, մեր հայ մարզիկը ոչ միայն մի լավ դաս տվեց էկրաններից այն կողմն իրեն առյուծ երևակայող ադրբեջանցուն, այլև բացատրեց, թե ում տուն գնալու ժամանակն է:  Այս պահին Ռուսլան Մուրաթազովին հասցեին տեղին է մեջբերել ադրբեջանցի երգիչների հայտնի երգից մի հատված`« Tы кто такой, давай до свидания»:

Հիշեցնենք, որ  Ալբերտ Ղազարյանն իր հաղթանակը նվիրել է հայ զինվորներին՝ մարտի վերջում ասելով՝ «Ես ձեր ցավը տանեմ, էս հաղթանակը նվիրում եմ իմ հայ ազգին, իմ հայ զինվորներին, ովքեր էսօր պոստում կանգնած մեր հողը ամուր պահում են...»:

Ատոմ Գրիգորյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее