Ուկրաինայի Յալթա քաղաքից արդեն Երևան Է ժամանել «Հայ սև գոտիների ասոցիացիայի» կունգ-ֆուի հավաքականը, որը Ուկրաինա էր մեկնել մասնակցելու Եվրոպայի կունգ-ֆուի գավաթի բաց առաջնությանը: Ասոցիացիայի նախագահ Արմեն Հարությունյանի տեղեկացմամբ` առաջնությունն անցկացվել է կունգ-ֆու մարտարվեստի «թաուլու» (համալիր վարժությունների ցուցադրում), «թույ շոու» (թայ չի չուան մարտարվեստի մենամարտային ձև) և «սանդա» (լրիվ կոնտակտային մենամարտ) ոճերում: Գրում է ermenihaber.am-ը:
Նշյալ առաջնությանը մասնակցել են 6 երկրների 35 ակումբներ: Հայաստանը ներկայացնող հավաքականը բաղկացած է եղել 9 մարզիկներից, որոնք հանդես են եկել սանդա ոճում, նվաճել 5 ոսկե և 1 արծաթե մեդալ` ընդհանուր թիմային հաշվարկով գրավելով 3-րդ տեղը:
Ասոցիացիայի ավագ մարզիչ Սարգիս Հարությունյանը նշում է, որ առաջին անգամ են մասնակցում նման բարձրակարգ առաջնության և տպավորված է մարզիկների բարձրակարգ մրցելույթներից: Հավաքականի մարզիկները նկատել են տալիս, որ օրվա հերոս համարվում է Հենրիկ Ազատյանը, ով հանդես գալով իր տարիքային կարգից բարձր կարգում, եզրափակից փուլում կարողացել է ջախջախիչ պարտության մատնել ադրբեջանցի մարզիկին և գրավել առաջին տեղը:
Ստորև կարող եք դիտել Հենրիկ Ազատյանի հաղթական մենամարտը: