▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ կնոջ կերպարը՝ ռուս լուսանկարչուհու աչքերով

Brightside.me կայքը ներկայացրել է  Փարիզում բնակվող ռուս լուսանկարչուհի Նատալյա Իվանովայի նոր ֆոտոնախագիծը: ԱՅս նախագիծը մեկնարկել է 2012 թվականից , որի նպատակն է ցույց տալ, որ աշխարհի տարբեր անկյուններում ապրող բոլոր կանայք հիասքանչ են, որ յուրաքանչյուր կին ունի իր ուրույն գեղեցկությունն  ու հմայքը: Իվանովայի արտիստիկ, փաստագրական ֆոտոնախագիծը կոչվում է «Գեղեցկության էթնիկ ակունքները»:

Լուսանկարչուհին արդեն հասցրել է «բացահայտել» 4 աշխարհամասերի 15 երկրներից 50 էթնիկ խմբերի պատկանող կանանց գեղեցկությունը և ներկայացնել իր լուսանկարներում։

Իր հերոսներին Նատալյան ընտրել է  այսսկզբունքով. աղջիկները պետք է իրենց էթնիկ խմբի առնվազն երրորդ սերունդը լինեն՝ և՛ մայրական, և՛ հայրական կողմից: Բացի դրանից այդ կանայք պետք է տեղյակ լինեն իրենց ծագման մասին։

Ռուս լուսանկարչուհու ֆոտոնախագծում ներկայացված է նաև հայ կնոջ կերպարը:

Հավելենք նոև, որ ֆոտոնախագծի հեղինակը փոքրիկ տեղեկություն է հայտնել նաև Հայաստանի մասին. «Աշխարհում հայերը կազմում են 8 մլն. և կազմոււմ են Հայաստանի բնակչության հիմնական մասը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее