«Չարենցը մեզ խաբել է, որ հայ ժողովրդի փրկությունը միասնական լինելու մեջ է,մեր փրկությունը քրիստոնեական պատվիրանները կաարելու մեջ է» -համոզված է ղարաբաղցի «Ռոբինզոն Կրուզոն»՝ ԼՂՀ Ասկերանի շրջանի բնակիչ Հովիկ Բեգլարյանն, ում խոսքով «Եթե մենք չկարողանանք 10 միլիոն հայերիս մեջից գտնենք, խնդրենք , աղաչենք Աստծուն, որ մեր մեջից գտնի Արամ Մանուկյան, Հովհաննես Քաջազնունի, Սահակաշվիլի, Սինգապուրի վարչապետ, Աստծո կամոք ընտրվի այն մարդը, որ ոչ փողին, ոչ սիրուն աղջկան չգայթակղվի ու միայն ազգին ծառայի...Մեր թիկունքից Ամենազորն է, բայց մենք Քրիստոսին թողել ենք, Ռուսաստանի, Անգլիայի, Ֆրանսիայի պոչն ենք բռնել... Միակ բանաձև ունենք՝ բռնենք Քրիստոսի պատվիրաններն ու ապրենք այդ պատվիրաններով...»:
«Գուցե ծաղրեք մի պահ կամ հիմա դիտեք ծիծաղով,բայց հավատացե'ք ամենակատարելագույն ճշմարտությունն է ասում այս մարդն ու ամենախելացի մտքերն արտաբերում»,-գրել է ռեժիսոր Խաչիկ Եղոյանը՝ տարածելով այս տեսանյութը: