▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ճարտարապետը «սխալ է հանում» Ալիևին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս հանդես է եկել հայտարարությամբ, որում նշում էր, որ նախ՝ հայերն են սկսել քառօրյա պատերազմը, և իրենք ստիպված են եղել պաշտպանվել, և երկրորդ՝ հայերը ավերում ու անխնա ոչնչացնում են իրենց մզկիթները:

Այս ելույթը վրդովվեցրել է ճարտարապետ Օշին Եղիազարյանցին: Վերջինս փաստերով ապացուցում է, որ հայերը ոչ միայն չեն ոչնչացրել այդ մզկիթները, այլև շարունակում են բարեկարգել դրանք՝ պահպանելով դրանց ճարտարապետական նախկին տեսքը: Ըստ ճարտարապետի՝ այս մասին պետք է բարձրաձայնել, որ միջազգային կառույցները տեղյակ լինեն իրականությանը: Պրն. Եղիազարյանցը Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց նաև, որ այժմ Շուշիի մզկիթի շինարարական աշխատանքները կանգ են առել, քանի որ աշխատողներից շատերը գտնվում են առաջնագծում:

Առավել  մանրամասն՝ տեսանյութում

 

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее