armtimes.com-ը գրում է. Ազգությամբ հայ Արման Մայիլյանը, ով Բարսելոնի ամենաշքեղ ռեստորաններից մեկի՝ «Յուբարի»-ի սեփականատերն է, հուլիսի 12-ին ձերբակալվել է բավական ազդեցիկ մի հանցավոր խմբավորման դեմ իրականացված գործողության արդյունքում: Այս մասին տեղեկանում ենք իսպանական «elmundo.es» պարբերականից:
Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ խմբավորումը (որի 11 անդամ ձերբակալվել է) հիմնականում բաղկացած է եղել ուկրաինական ծագում ունեցող անձանցից, զբաղվում էր փողերի լվացմամբ եւ այլ հանցավոր գործունեությամբ: Հետաքննությունը համակարգում են Բարսելոնի հակակոռոպցիոն գործերով դատախազը եւ դատարանը: Ձերբակալվածների թվում է նաեւ Ստեֆան Չեռնովեցկին՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի նախկին քաղաքապետերից մեկի որդին:
Նշենք, որ Արման Մայիլյանը մտերիմ հարաբերություններ է ունեցել իսպանական Բարսելոնա ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներ Լեոնել Մեսսիի եւ Նեյմարի հետ, նրանց իսպանացիները հաճախ են տեսել Մայլիլյանի ռեստորանում:
Ստորեւ ներկայացնում ենք Արման Մայիլյանի լուսանկարները Սերժ Սարգսյանի, Գարեգին Բ-ի, Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցի, Նազենի Հովհաննիսյանի, Սոֆի Մխեյանի եւ ուրիշերի հետ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում