▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ եկեղեցին սրբություն է մեզ համար, վեհապետը փողոցային ցույցերի առարկա չի կարող լինել

 

Մխիթարյան միաբանության անդամ,  Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն Հարություն Պզտիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ցաւով նկատեցի որ մի քանի պատանի ուսանողներու ձեռքը չգիտեմ ով տուած էր Ամենայն Հայոց ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ կարմիր գրիչով խծբծուած նկարը ուր գրուած էր ՛«Գարեգին Հեռացիր»,,, եթէ հարցը այս աստիճանի հասեր է - շարժումը սկսած է զպռտել ,,, եթէ անմիջապէս առջեւը չառնուի կրնայ Ազգը երկուքի բաժնուի և շարժումէն գարշահոտ գալ --- Հայաստանեայց Եկեղեցին Սրբութիւն է մեզի համար և իր վեհապետը փողոցային ցոյցերու առարկայ չի կրնար ըլլալ - ինչ կարծիք ալ ունենանք անոր մասին ; 
Կը խնդրեմ պատասխանատուներէն որ անմիջապէս հաւաքեն նման արհամարհական նկարները քայլարշաւող անձերու ձեռքերէն - ՎՍՏԱՀ ԵՂԷՔ ՈՐ ՇԱՏ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐ ԿՐՆԱՅ ՈՒՆԵՆԱԼ և ՊԱՌԱԿՏԵԼ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ »:

Կարդացեք նաև` Վարդապետ, զգույշ եղիր...Հարություն Պզտիկյանն՝Ազնավուրի խորհրդի, Հայաստանի խնդիրների և այլնի մասին

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее