Ուկրաինացի պատգամավոր Օլգա Չերվակովան կարծում է, որ երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի որդու վերջին արարքում, որը համացանցային քննարկման առիթ է դարձել, կա հանցանքի նշաններ՝ լրագրողի գործունեությունը խոչընդոտելու առումով, որը տեղի է ունեցել գեղեցկության մչցույթի ժամանակ:
Օլգա Չերվակովան, որ ներկայացնում է «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցությունը, դիմել է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը՝ խնդրելով հետաքննել Ավակովի որդու սպառնալիքները՝ ուղղված լրագրող Քրիստինա Սուվորինայի դեմ. վերջինս ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն էր կատարել. «Մենք ընդամենը ցանկանում էինք հարցնել՝ արդյոք հարսնացու է ընտրում, իսկ նա, չգիտես ինչու, սպառնալից ինձ գրկեց, իսկ մուտքի մոտ սկսեց ականջիս շշնջալ, թե ինչ ինձ հետ կլինի, եթե այս տեսանյութը հայտնվի եթերում»:
Այս մասին գրում է korrespondent.net-ը: