Wnews.am-ը գրում է.
Հայ կնոջ դերն ու ազդեցությունը տարիների ընթացքում զգալիորեն փոխվել է։ Կանայք այժմ ընդգրկված են տարբեր ոլորտներում եւ կարողանում են իրենց զբաղեցրած պաշտոնով եւ հասարակության շրջանում ունեցած դիրքով լուծել երկրի համար կարեւորագույն հարցեր։
Լինելով կանանց մասին միակ կայքը Հայաստանում՝ Wnews.am-ը ներկայացնում է հայ հեղինակավոր կին քաղաքական գործիչների իր վարկանիշը։ Տվյալ դեպքում հեղինակություն ասելով՝ մենք հասկանում ենք այն անձանց, ովքեր հարգանք են վայելում հասարակության շրջանում եւ իրենց պաշտոնից ելնելով՝ նշանակություն ունեն երկրի տարբեր ոլորտների վրա.
Արփինե Հովհաննիսյան
Երիտասարդ, գեղեցիկ, նպատակասլաց Արփինե Հովհաննիսյանն այժմ ղեկավարում է երկրի կարեւորագույն ոլորտներից մեկը համարվող Արդարադատության նախարարությունը։ Դեռեւս պատգամավոր եղած տարիներին՝ Արփինե Հովհաննիսյանը օրենսդիր մարմնում բավականին ակտիվ գործունեություն էր ծավալում՝ ներկայացնելով մի շարք կարեւոր օրենսդրական նախաձեռնություններ։ Նա, փաստացի, կոտրում է գեղեցիկ կանանց մասին ձեւավորված կարծրատիպերը՝ ապացուցելով, որ գեղեցիկ եւ երիտասարդ կինը կարող է լինել խելացի եւ ղեկավարել ազդեցիկ ոլորտներից մեկը։
Զարուհի Փոստանջյան
Նրա հանդեպ ոչ ոք անտարբեր չէ. այս կնոջը կամ սիրում են, կամ՝ ոչ: Նա տրամադրություն է ստեղծում, յուրաքանչյուր հարցի շուրջ ունի իր տեսակետը, որը երբեմն չափից դուրս բուռն է արտահայտում։ Այն, որ Զարուհի Փոստանջյանն ամենահամարձակ կին քաղաքական գործիչն է, փաստ է։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում