▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաղարծինի վանքում ավտոկայանատեղի ստեղծելու գաղափարից առաջացած աղմուկի մասին

Հարգելինե՛րս,

Վերջին օրերին մի քանի հոգիների կողմից շահարկվում է Հաղարծինի վանքում քաղաքակիրթ եղանակով ավտոկայանատեղի ստեղծելու գաղափարը, որը տեղի է տվել անհիմն մեկնաբանությունների:

Այս առումով հարկ ենք համարում անդրադառնալ և մի քանի լուսաբանումներ սփռել, որոնք, կարծում ենք, վերջ կդնեն նման խոսակցություններին: Ցավում ենք, եթե որևէ մեկին անհարմարություն է պատճառվել, և բնականաբար բոլոր թերությունները կշտկվեն, որպեսզի ապասարկումը լինի բարձր մակարդակով: Անշուշտ, մենք պարտք չենք համարում պատասխանելու հայհոյալից ու այլանդակ մեկնաբանություններին ու մեկնաբաններին, այլ պարզապես պատասխանատվություն ենք կրում հստակ կերպով առանց խուսափելու բացատրություններ տալ վերոբերյալի մասին.

1.  Ավտոկայանատեղին ստեղծվել է տարածքում անխափան երթևեկությունը ապահովելու և անհարկի խճողումներից խուսափելու նպատակով, որոնք հատկապես ծանրաբեռնված օրերին պարզապես անընդունելի են:

2.   Ստեղծվել է լայն հնարավորություն մեքենաների կայանման համար ամբողջ տարածքի երկայնքով: Այս ճանապարհով նաև հսկվում են մեքենաները, որի միջոցով հնարավորինս կկանխվեն տեղի ունեցող գողությունները և վնասները:

3.  Հատուկ ծառայություն է սահմանված հաշմանդամների կամ ֆիզիկական տկարություն ունեցող անձանց համար մեքենաները մինչև գրեթե վանքի բակում կայանելու եղանակով:

4. Միևնույն ժամանակ բարեկարգվում է ամբողջ վանքի տարածքը՝ մաքրելով աղբից և թափոններից՝ հանգստավետ միջավայր ստեղծելով բոլորի համար

5. Պայմանագիր է կնքվել քաղաքապետարանի աղբահանության ընկերության հետ, որպեսզի ամբողջ տարածքը լինի բարվոք և աղբազերծ վիճակում:

6. Նախկինում մեկը մյուսի վրա՝ երկկողմանի կայանող մեքենաները լինելու են միակողմանի կայանմամբ, որով կկանխվեն նաև հնարավոր վթարները, որոնք շատ հաճախ պատահում են տվյալ տարածքում:

7.   Տարածքը սպասարկվում է հատուկ կազմակերպության կողմից, որը տրամադրում է համապատասխան կտրոններ:

8.  Սահմանվել է 300 դրամ վարձավճար անժամկետ կայանման համար, որով կվճարվեն սպասարկման ծախսերը:

9.   Հստակ հաշվարկներ չունենալով հանդերձ՝ մենք ի նկատի ենք ունեցել նաև մեր կրելիք նյութական վնասները, որոնք կարող են ծագել սպասարկման ծախսերը վճարելու հետևանքով: 

10. Եվ վերջապես, նպատակը տարածքում կարգ ու կանոն հաստատելն է և քաղաքակիրթ, բարեկիրթ սպասարկման միջոցով մարդկանց հանգիստն ապահովելը:

Վերստին հաստատում ենք մեր պատրաստակամությունը մանրամասն բացատրություններ ներկայացնել բոլոր նրանց, ովքեր դրական մտահոգություններ կունենան այս առումով: Մեր նպատակը և ցանկությունը մեր ժողովրդին բարենպաստ և բարեկարգ պայմաններով ապահովելն է, ինչպես նաև պատշաճ ներկայանալ օտարերկրացի զբոսաշրջիկներին և այլ միտումներ բացարձակ չունենք:

Հայցու՛մ ենք ձեր ներողամտությունը սպասարկման որևէ անհարմարության համար և շնորհակալությու՛ն ըմբռնման և համագործակցության համար:

 Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее