Տպավորությունն այնպիսին է, թե մեր նախարարները մի քանի դիպլոմ ունեն՝ կյանքի բոլոր չնախատեսված պահերի համար:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն, օրինակ, որ մասնագիտությամբ կենսաբան է, սովորել է Երեւանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում` ստանալով կենսաբան-մանկավարժի մասնագիտական որակավորում, օրերս Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ զարմացրելու զվարճացրել է ներկաներին:
Հասմիկ Պողոսյանը, մասնավորապես, հայտարարել է. «Ես ինքս ավարտել եմ Երեւանի պետական կոնսերվատորիան եւ որեւէ հատուկ մոտեցում մանկավարժական համալսարանին չունեմ, բացի նրանից, որ ամեն օր տեսնում եմ այս բուհի ակտիվ ներգրավվածությունը մշակութային գործընթացներում»:
Կարելի է կարծել, թե գուցե Հասմիկ Պողոսյանն, իրոք, երկու դիպլոմ ունի, որոնցից առավել սիրում է կենսաբանինը, սակայն ոչ նախարարի կենսագրությունում, ոչ նրա անցյալում կոնսերվատորիան հնարավոր չէ պեղել:
Ու մինչ նախարարության մամուլի պատասխանատուները արդեն պարզաբանում են,թե խնդրո առարկա հայտարարությունը լեզվի սայթաքում է, կարելի է մտածել, որ մշակույթի նախարարը ցանկանում է հասկացնել, որ կոնսեվատորիայի դիպլոմ էլ ունի ու մշակույթի հանդեպ ինքը «գիտությունով է չալում...», որքան էլ այն քննադատեն ոմանք:
Իսկ գուցե հաջորդ անգամ, լեզվի սայթաքման արդյունքում, պարզվի , որ Հասմիկ Պողոսյանը, Պոլիտեխնիկի շինարարական բաժի՞նն է ավարտել, դրա համար էլ նման պրոֆեսիոնալ ձևով «շինում» է մեր մշակույթը...
Հեղինակ՝
Ա.Գրիգորյան