▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասմիկ Պապյանն՝ օպերային թատրոն իր մուտքն արգելելու «միջադեպի» մասին

Օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է  օպերային թատրոն իր մուտքն արգելելու «միջադեպին»: Նա, մասնավորապես, գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, դիմում եմ բոլոր նրանց, ովքեր թյուրըմբռնել էին «Առավոտ»-ի այսօրվա անդրադարձը իմ օպերային թատրոն մուտքն արգելելու «միջադեպի» մասին: Նախ ասեմ, որ ես չեմ ներկայացել, թե ով եմ, որպեսզի իմ հանդեպ հատուկ ուշադրություն հրավիրվի:

/filemanager/uploads/Hasmik_Papyan.jpg

Ես պարզապես խնդրել եմ՝ որպես կին, որպես համերգի մասնակից թույլ տալ ինձ ծանր բեռը ձեռքիս, խուսափել թատրոնի շենքը շրջանցելուց, քանի որ կես ժամ հետո բեմ պետք է բարձրանամ: Ինձ մերժել են պատճառաբանելով, որ հրավիրատոմս չունեմ, ուրեմն արտոնված չեմ՝ առանց անդրադառնալու, որ իմ այդ օրվա ներկայությունը թատրոնում ավելին էր, քան հրավիրատոմսը: Իմ տարակուսանքը և հուսահատությունը այն է, որ մենք դեռևս մնացել ենք «не положено, закон не позволяет и всё...»-ի դարաշրջանում: Խնդրում եմ չքաղաքականացնել իմ դիտարկումը, ես շատ եմ ցանկանում, որպեսզի մեր պաշտոնյաները ավելի ճկուն լինեն և կարողանան կողմնորոշվել ըստ իրավիճակի: Եթե հնարավորություն ընձեռվեր, սիրով կհրավիրեի բանավեճ այս և այլ թեմաների շուրջ»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее