▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասկացա՞ք, թե ձեր կառավարության ցինիկ, լկտի անդամի համար ինչ «գերագույն արժեք» է մարդը, ՀՀ քաղաքացին...

«Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարում է եւ նրա կառավարության ծրագրում էլ (հենց մուտքում) արձանագրված է, որ մեր գերագույն արժեքը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, մարդը:

Եւ ահա ի լրումն այս դրույթի՝ վարչապետի կառավարության անդամը՝ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը այդ գերագույն արժեք հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացու մասին արտահայտվում է այսպես. «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում: Իմ համակարգը ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները։ Մահվան դեպքում զբաղվում է դատավորը, մորգը…Հասկացեք դա վերջապես»:

Պարոն վարչապետ, հասկացա՞ք վերջապես, թե ձեր կառավարության ցինիկ, լկտի անդամի համար ինչ «գերագույն արժեք» է մարդը, ՀՀ քաղաքացին...»,-գրել է 

«Ասպարեզ» օրաթերթի խմբագիր Համլետ Կիրակոսյանն՝ անդրադառնալով առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանի այն դիտարկմանը, որ ինքը  չի պատրաստվում զբաղվել հիվանդանոցներում ծննդկանների հաճախակիացած մահվան դեպքերով և նոր ուսումնասիրություններ կատարել այդ հիվանդանոցներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее