Փորի փքվածության պատճառած տհաճ զգացողությունները կարող են բավական անտանելի լինել և ամենավատն այն է, որ կարճ ժամանակում այդ խնդրից ազատվելն այդքան էլ հեշտ չի: Այնուամենայնիվ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի հիանալի բաղադրատոմս, որը կօգնի շատ արագ լուծել այդ խնդիրը:
Այս ըմպելիքը հայտնի է որպես «Սասսի ջուր» և անվանվել է հայտնագործողի՝ Սանտիյ Սասսի պատվին:
Որո՞նք են այս ըմպելիքի առավելությունները
առանց կալորիականության է,
օգնում է վերածել հասարակ ջուրը ճարպերն «այրող» չափազանց արդյունավետ միջոցի
բարելավում է մարսողությունը
բարելավում է առողջության ընդհանուր վիճակը:
«Հարթ որովայն դիետան», որը հիմնված է այս ըմպելիքի վրա, օգնում է շատ արագ նիհարել:
Ինչպե՞ս է այն պատրաստվում
Բաղադրությունը.
· 2 լիտր ջուր,
· 12 հատ անանուխի ոչ մեծ տերև,
· 1 թեյի գդալ քերած կոճապղպեղ (имбирь),
· մանր կտրատված միջին չափի մեկ կիտրոն,
· մաքրած և մանր կտրատված միջին չափի մեկ վարունգ
Պատրաստման եղանակը.
Անհրաժեշտ է խառնել բոլոր բաղադրիչները և ըմպելիքը պատրաստ է:
Օրվա ընթացքում անհրաժեշտ է խմել 8-10 բաժակ «Սասսի ջուր»: Այս ջուրը բարենպաստ ազդեցություն է ունենում մարսողական համակարգի վրա, օգնում է նվազեցնել ախորժակը և ազատվել որովայնի փքվածությունից: Բացի այդ, այն նաև հիանալի միջոց է փորկապության դեմ:
Աղբյուրը՝ tert.am`թարգմանաբար healthyfoodstar.com-ից