▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարսանքավորները «Տաշիրի» Սամվելի տղայի հարսանիքից հետո մասնակցել են մեկ այլ էլիտար հարսանիքի

Nyut.am-ը գրում է. Ինչպես հայտնի է, Հայաստանի իշխանական վերնախավը շաբաթ օրը Մոսկվայում մասնակցեց «Տաշիրի» Սամվել Կարապետյանի տղայի հարսանիքին, որին ներկա էր նաև ՀՀ նախագահը:

Իսկ կիրակի օրը իշխանական վերնախավը գրեթե նույն կազմով (չի մասնակցել ՀՀ նախագահը) հրավիրված էր Մոսկվայում հայտնի գործարար Նորիկ Թևանյանի (Ախալքալաքցի Նորիկի) աղջկա հարսանիքին: Փեսան զեյթունցի Սամվել Հովհաննիսյանի տղան է: Սամվել Կարապետյանի տղայի հարսանիքից ոչ պակաս ճոխ հարսանիքին մասնակցելուց հետո, մեր կրկնակի հարսանքավոր իշխանական վերնախավը երեկ ուշ գիշեր վերադարձավ հայրենիք: Ոմանք դեռ «պախմելի» մեջ են, կգան այսօր:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее