▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարսանիքի թամադան ցանկանում է Օպերայի տնօրեն դառնալ

Գեղարվեստական ղեկավարի և տնօրենի պաշտոնների անհամատեղելիության հետևանքով Կոնստանտին Օրբելյանն առաջիկայում հրաժեշտ է տալու Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պարզվում է՝ օպերայի տնօրենի պաշտոնի համար թեկնածուներն արդեն սկսել են ի հայտ գալ  և , ինչպես նշում են մեր աղբյուրները մշակութային այս օջախում, թեկնածուների թվում նաև հարսանիքի թամադա կա:

«Նրանք, ում մտքով անցել է հովանավորել մեկին, որը շոու բիզնեսում անհաջող փորձերից ու հարանիքներում կենաց ասելուց  հետո վերջերս իբր «քաղաքականությամբ» է սկսել զբաղվել ու հիմա էլ ախորժակ ունի մշակութային կարևոր օջախում իբրև ղեկավար «կարգվել», ցանկանում ենք վստահեցնել, որ այս խայտառակ քայլը հանդիպելու է մշակութային գործիչների ընդվզմանը»,-Asekose.am-ի հետ զրույցում վստահեցրեց մեր զրուցակիցն ու նաև համոզմունք հայտնեց, որ, եթե կա կուլիսային ինչ-որ պայմանավորվածություն, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեղյակ էլ չէ դրանց: 

 

 

 

 

 

 

 

 

«Մենք անպայման բաց նամակով կդիմենք Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, կնշենք, որ վստահ ենք՝ Նոր Հայաստանում «խնամի-ծանոթ-բարեկամ»-ով չեն նշանակումներ անում  ու կբարձրաձայնենք, որ միջակությունները տեղ չունենոչ միայն մշակույթում՝ առավել ևս՝ մշակույթի օջախները ղեկավարեելու դժվարգործում»,-նշեց մեր զրուցակիցն՝ առայժմ չբարձրաձայնելով օպերայի տնօրենի պաշտոնը երազող հարսանիքի թամադայի անունն ու նաև , ամեն դեպքում, վստահեցնելով, որ եթե լինի մշակութային գործիչների համար ոչ ցանկալի այդ «ընտրությունը»՝ ուշ թե շուտ պարզ կդառնա , թե ինչ «արժանիքի» է համար է նա ստացել այդ պաշտոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее