▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարսանիքը՝ Սամվել Կարապետյանի քավորությամբ

Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 17-ին, Երևանում  կայանալիք  հարսանիքին հրավիրված են Հայաստանի քաղաքական ու բիզնես էլիտան՝  նախագահը, նախկին  ու նորանշանակ  վարչապետերը,  ՀՀԿ վերնախավը, հյուրեր նաև արտերկրից:

Ամուսնանում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանի որդին՝ Հրանտը։

Հարսանիքի քավորը լինելու  է Տաշիր ընկերության  նախագահ Սամվել Կարապետյանն, ով , ի դեպ, քավոր-սանիկական հարաբերություններ ունի նաև հայաստանցի այլ պաշտոնյաների ՝ այդ թվում Գագիկ Ծառուկյանի և Սամվել Ալեքսանյանի ընտանիքների հետ:

Սամվել Կարապետյանն, ըստ ասեկոսեների,  նաև լուրջ դերակատարություն ունի Հայաստանի քաղաքական կյանքում. հիշենք թեկուզ նրա միջնորդությամբ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունների կարգավորումը, ինչի մասին գրել էր մամուլը, ինչպես նաև լուրերը, որ ՀՀ  նորանշանակ վարչապետի թեկնածության հարցում կարևոր դերակատարություն է ունեցել ռուսահայ բիզնես էլիտան՝ հենց Սամվել Կարապետյանի գլխավորությամբ:

Բացառված չէ, որ Սամվել Կարապետյանի միջնորդությամբ, շաբաթ օրվա հարսանիքից հետո վերջ տրվի այն խոսակցություններին, թե  Գագիկ Բեգլարյանը չի ընդգրկվելու  նոր կառավարության կազմում:

Նշենք, որ  Գագիկ Բեգլարյանն ունի 2 զավակ։ Նրա դուստրն  ամուսնացած է դատավոր Գագիկ Խանդկարյանի որդու՝ Ռաֆիկ Խանդկարյանի հետ։

Հեղինակ՝ 

Ա.Գրիգորյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее