Երեկվա հանրահավաքում բարձրախոսին մոտեցավ հաղորդավարուհի Գայանե Գասպարյանը: Վերջինս, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, ասաց, որ ԼՂՀ-ի որոշ շրջաններ դատարկ են, սակայն որոշ ղարաբաղցիներ ամբողջ աշխարհում հանգստանում են:«Էդ ի՞նչ խղճով՝ մեկը հարց տա: Բա, այս արհավիրքի դեմ, պատերազմի լուծը մեր վզին, վտանգը մեր սահմաններին Ղարաբաղում մարդ չի մնացել, իսկ դուք մենակ Հայաստանից գիտեք: Հարգելի ղարաբաղցիներ, մեծից փոքր, կոչ եմ անում, թասիբ ունեցեք, լքեք Երեւանը եւ գնացեք Ղարաբաղ: Երկու մեծ գործ կանեք»,- հայտարարել է Գայանե Գասպարյանը:
Տեսանյութը՝ Armtimes.com-ի