▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարձակումը սկսել են նրանք, ովքեր պարտվել են նախորդ պատերազմում. միջազգային թղթակից

 

«Коммерсант»-ի միջազգային թղթակից Մաքսիմ Յուսինը ռուսական Առաջին ալիքի «Политика» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը շահագրգռված է, որ աշխարհը չսովորի Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտության կարգավիճակին, այդ պատճառով պարբերաբար լինելու են նոր պոռթկումներ։ « Ակնհայտ է, թե ով է սկսել Բնականաբար, սկսել են նրանք, ովքեր շահագրգռված չեն ստատուս քվոյի պահպանման հարցում։ Բնականաբար, սկսել են նրանք, ովքեր պարտվել են նախորդ պատերազմում։ Մենք նույնպես գուցե նրանց տեղը լինելու դեպքում կսկսեինք, բայց մենք, փառք Աստծո, պատերազմները նման ձևով չենք պարտվում»: Նա հիշեցրել է նաև ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի դեպքը, ով Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ կացնահարել էր քնած հայ լեյտենանտին, և նշել է, թե ինչ ընդունելության է նա արժանացել Ադրբեջանում: «Մենք պետք է հասկանանք, որ այնտեղ ատելության մակարդակը հսկայական է»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее