ՀՀ ոստիկանությունը ահազանգ է ստացել այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա հարձակում է տեղի ունեցել, նռնակ են նետել: Այս մասին հայտնում են Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը դեպքի վայրում է.այլ մանրամասներ ոստիկանությունը չի հայտնում։