▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարձակում մեր գործընկեր Մեդիալաբի վրա

Երեկ՝ օգոստոսի 7-ին, մեր բարեկամ Մեդիալաբը իրականացրեց իր քաղաքական ծաղրանկարների բացօթյա կենդանի ցուցահանդեսը Երևան քաղաքի Մաշտոցի պուրակում: Թեև ի սկզբանե պլանավորվել էր կազմակերպել մեկ-շաբաթյա ցուցահանդես փակ տարածքում, նախնական պայմանավորվածությունը չեղյալ էր համարվել հյուրընկալողի կողմից և Մեդիալաբը  չէր կարողացել այլ տարածք վարձակալել  Երևան քաղաքում, քանի որ դրանց սեփականտերերը վախենում էին միջոցառումը հյուրընկալելու հետևանքներից : Ի աջակցություն Մեդիալաբի, ցուցադրության այցելուները նաև կրել են ցուցանմուշներն իրենց վրա: 

Այս գիշեր, ցուցահանդեսից հետո անհայտ անձինք կոտրել են Մեդիալաբի տնօրենի մեքենայի հետնապակին և գողացել բոլոր տպված ծարանկարները և շապիկները: Այս ստոր արարքը ահաբեկչական ոտնձգություն է Հայաստանում արտահայտման ազատության նկատմամբ և խոսում է սեփական իշխանության նկատմամբ այս իշխանությունների բացարձակ անապահովության մասին:

Ինչպես ճշմարտացիորեն նշված էր միջոցառման նկարագրության մեջ ցուցահանդեսը կոչվում էր «Չ՛Արգելված», որովհետև կա դեկլարատիվ ազատություն, իսկ իրականում՝ համատարած վախի մթնոլորտում, երկարատև փնտրտուքից հետո էլ Մեդիալաբը չկարողացավ որևէ տարածքվարձակալել ցուցահանդեսի համար: «Կենդանի», որովհետեւ սա Մեդիալաբի կենդանության վկայությունն է, անտարբերության դեմ պայքարի իր ձևը, ու այդ պայքարին աջակցող քաղաքացին է, որ պետք է կենդանի հենարան լիներ այն ծաղրանկարների համար, որոնց պատճառով անցած ամիսներին պարբերաբար փորձում էին տարբեր օղակներով Մեդիալաբի վրա ճնշումներ գործադրել:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կոչ է անում ոստիկանությանը անհապաղ և ամբողջությամբ քննել և բացահայտել այս հարձակումը, հակառակ դեպքում մենք մեզ իրավունք ենք վերապահում հավատալու, որ այս հանցագործությունը կատարվել է ոստիկանության անմիջական աջակցությամբ և մասնակցությամբ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի վանաձորի գրասենյակ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее