▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարց նրանց, ովքեր դեռ համարում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդդիմադիր է

Կարծիքադուլս շարունակում եմ, բայց պարզապես մի հարց նանց, ովքեր դեռ համարում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իրոք ընդդիմադիր է,  այս պահին ընդդիմադիր պայքար է վարում: Ինչո՞վ է ըստ ձեզ, հարգելի ընկենրեր, պահանջված պաշտոնների ստանձնումը «ժողովորդի» կողմից «համապետական լուծում» եւ հրաժարականին այլընտրանք: Կոնկրետ ի՞նչ է դա փոխելու երկրում: Նաև՝ ինչո՞վ է դա տարբերվում կոալիցիա կազմելու առաջարկից: Ուրախ կլիներ լսել ձեր կարծիքները: Փակագծերը բացելով, ասեմ, որ ինքս չեմ պատրաստվում դատապարտել պաշտոնների ստանձնման գործընթացը, ինչպես եւ խոստացել եմ, քանի որ այլ ավելի իրատեսական ելք այս պահին Րաֆֆին միեւնույնն է չունի, եւ այդքանին էլ, որ հասնի առավելագույնն է իր հնարավորությունների: Չդապատարտելս սակայն չի նշանակում, որ ես համարում եմ նրան ընդդիմադիր գործիչ, պարզապես այս իրավիճակում եւ այս մարտավարությամբ այլ բան չի էլ կարող լինել: Բայց սա այլ պատմություն է, որից կխոսենք Զատիկից հետո: Հիմա կուզենայի ձեր հիմնավորումները լսել:

Հրանտ Տէր-Աբրահամեանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее