ԱՄՆ-ում 14-ամյա դեռահասը իր 3-ամյա քրոջը մտցրել է լվացքի մեքենայի մեջ և միացրել այն՝ չորացման ռեժիմի տակ:
Ծնողները նրա հսկողության տակ էին թողել փոքրիկին` իրենց բացակայության ժամանակ: Օգտվելով առիթից` դեռահասը տուն է հրավիրել իր ընկերներին, որոնց հետ սկսել է խմել ու թմրանյութեր օգտագործել: Հաճելի ժամանակ անցկացնելուն խանգարում էր երեքամյա փոքրիկը, որին տղան դաժանաբար «պատժել է»` աղմկելու համար:
Այս մասին հաղորդում է Informing-ը:
Բարեբախտաբար, երեխան ողջ է մնացել, սակայն տուն վերադարձած ծնողները նրան գտել են ամբողջությամբ կապտուկներով ծածկված: Մայրը դիմել է ոսըիկանություն. դեռահասին ձերբակալել են: