▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարազատներս 18 տարեկանից փորձում են ինձ ամուսնացնել. Էվերեստի գագաթը նվաճած առաջին հայուհին

Wnews.am-ը գրում է.

Մինչ օրս աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը, (8848մ) հաջողվել է հաղթահարել ընդամենը 200 մարդու։ Մեր հայրենակցուհի Իռենա Խարազովան առաջին հայուհին է, ով Հայաստանի եւ Արցախի դրոշը ձեռքին ` մայիսին նվաճեց աշխարհի ամենաբարձր գագաթը։

DSC00118

42 օր շարունակ Իռենան Էվերեստ լեռան վրա մտածել է գոյատեւման մասին։ Այժմ հայուհին իր ամենամեծ երազանքն իրականացված է համարում եւ, ինչպես ինքն է խոստովանում, դեռ նոր երազանք չունի։
Ներկայացնում ենք Wnews.am-ի հարցազրույցը Էվերեստի գագաթը նվաճած առաջին հայուհու՝ Իռենա Խարազովայի հետ։

middle_1465018711_8185724
-Իռենա, Դուք ծնվել եւ մեծացել եք Մոսկվայում, երբեւէ չեք եղել Հայաստանում։ Կպատմե՞ք Ձեր հայկական արմատների մասին։
-Իմ ծնողները ծագումով Թիֆլիսից հայեր են։ Հորս արմատները գալիս են Արեւմտյան Հայաստանի Վան քաղաքից։ Հորս պապը Ցեղասպանության ժամանակ որդու հետ փախել է Թիֆլիս եւ հաստատվել այնտեղ։ Նրանք միշտ ապրել են Թիֆլիսում, այդ պատճառով էլ, ես հաճախ եմ այնտեղ լինում, իսկ Հայաստանում հարազատներ չունեմ։ Միշտ ցանկացել եմ սովորել հայերեն, սակայն այդպես էլ չի ստացվել։

IMG_0111
-Ի՞նչ գիտեք Հայաստանի մասին, ի՞նչ կցանկանայիք տեսնել։
-Առաջին հերթին կցանկանայի տեսնել Արցախը։ Այն ինձ համար շատ գեղեցիկ վայր է։ Եղբայրս հաճախ է այցելում Հայաստան եւ պատմում մեր հայրենիքի մասին։

254145_2057900375390_1898400_n
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Իսկ ե՞րբ եք Դուք պլանավորում գալ Հայաստան։
-Անկեղծ ասած՝ չգիտեմ։ Անընդհատ պլանավորում եմ, բայց՝ այդպես էլ չեմ գալիս։ Հայկական կողմից ցանկություն են հայտնել հոկտեմբերին Հայաստան հրավիրել Էվերեստի գագաթը հաղթահարած բոլոր չորս հայերիս՝ երեք տղամարդկանց եւ ինձ, պարգեւատրել։ Կարծում եմ՝ դա հոյակապ առիթ է Հայաստան այցելելու համար։

5L3A4574
-Դուք առաջին հայուհին եք, ով գրավել է Էվերեստը։ Մտածե՞լ եք Արարատ լեռը բարձրանալու մասին։
-Ոչ միայն մտածել եմ, այլ նաեւ իրականացրել. երկու տարի առաջ ես բարձրացել եմ Արարատ լեռան գագաթն ու այնտեղ բարձրացրել հայկական դրոշը։ Բացի այդ, իմ մոտ էր Արարատ լեռը խորհրդանշող կախազարդը, որն ինձ նվիրել էր իմ ընկերը, երբ դեռ 18 տարեկան էի. այն մինչեւ օրս միշտ ինձ հետ է։ Բավականին հետաքրքիր զգացողություններ ունեի Արարատ լեռան գագաթին. մի կողմից տեսնում ես Հայաստանը, մյուս կողմից՝ Թուրքիան։ Այդ տարածքում միայն քրդերն են բնակվում եւ ասում, որ ցանկանում են ամբողջությամբ գրավել այն։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее