1in.am-ի տեսանյութում հարազատները պնդում են, որ Ավո և Արտակ Բուդաղյանները հարբած չեն եղել:
Հիշեցնենք, որ հունիսի մեկի երեկոյան Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով տեղում մահացել է Ավետիք Բուդաղյանը, իսկ եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ավետիք Բուդաղյանի կինն ասել է, որ պայքարելու է մինչև վերջ, գնալու է ընդհուպ Սերժ Սարգսյանի մոտ: Ավետիք Բուդաղյանն ունի երեք անչափահաս երեխաներ՝ մեկ տղա, երկու աղջիկ: