Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ադրբեջանական ԶԼՄ-ները Իվետա Մուկուչյանի Հունաստանում արված անգրագետ և հիմար արտահայտություններից հետո (սկզբից ես ինքս չէի հավատում,սակայն...) որոշել են հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներին ևս օգտագործել հակահայ քարոզչության մեջ...Բաքվի ԶԼՄ-ների մեջ ապատեղեկատվության "աստղ" համարվող haqqin.az կայքը տեղեկություն է տարածել,ըստ որի հայկական էստրադայի ներկայացուցիչ Լիլիթ Հովհաննիսյանը,որի ստեղծագործությունները լի են արևելյան "մոտիվներով" ԻԲՐ իր facebook-յան էջում Ջիվան Գասպարյանի կողմից "Սարի աղջիկ" երգի կատարման տեսագրությունն է տեղադրել և հետևյան գրառումն արել."Որքան մարդը կարող է լինել անազնիվ,որ կատարի ադրբեջանական երգ և այն ներկայացնի որպես հայկական...Կարելի է թշնամի լինել,բայց ինչու՞ լինել խարդախ...Ցանկանում են երեխա ունենալ ադրբեջանցուց"...Այ այսպիսի երջանիկ նոտայով է վերջանում haqqin.az-յան "լիլիթ հովհաննիսյանի" գրառումը...
Նախօրոք ասեմ,որ մտադրություններ չունեմ անդրադառնալու Լիլիթ Հովհաննիսյանի ճաշակին և երգարվեստին...Դա չէ իմ այս գրառման նպատակը...
Այս հիմարությունը ստուգելու համար հյուրնկալվեցի Լիլիթ Հովհաննիսյանի facebook-յան պաշտոնական էջ,որտեղ,ինչպես և սպասվում էր,այդպիսի գրառում չկար...Հետևություն՝haqqin.az-ը հենց ինքն է բացել Լիլիթ Հովհաննիսյանի անունով այդ կեղծ էջը,գրառումներ է անում նրա անունից և դրանց հղում անելով նյութեր է գրում՝սեփական հասարակությանը համոզելով,որ "Սարի աղջիկ" երգը,որը թուրքերն անվանում են "Սարի գյալին" ադրբեջանական է...Էլ չեմ ասում,որ միևնույն ժամանակ Լիլիթի անունից "գովազդում" են սեփական որձ մկկացողներին...
Չեմ զարմանա,եթե հետագայում ադրբեջանական ԶԼՄ-ներից իմանանք,որ "դիպուկահար" Նազենի Հովհաննիսյանը երազում է նմանվել լաչառ Լեյլային,Շուշան Պետրոսյանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը,Անդրեն կամ Հայկոն երազեն ներկայացնել Ադրբեջանը Եվրատեսիլներում և այլ հիմարություններ...
Ի դեպ,հոդվածի մեջ Լիլիթ Հովհաննիսյանի լուսանկարի փոխարեն դեբիլ ազերի լրագրողները տեղադրել են Սիրուշոյի լուսանկարը...