▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հափշտակություններ ՀՀ պաշտպանության նախարարության անվան տակ.«Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ վարչական շրջանի քննչական բաժնում քննվում է մի քրեական գործ, որի շրջանակներում բացահայտվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության անվան տակ են հափշտակություններ կատարվել։ Մեզ հասած տեղեկություններով՝ դեռևս չպարզված անձը տարբեր վայրերում փակցված հայտարարություններից տեղեկացել է վաճառքի հանված բժշկական սարքավորման մասին և զանգահարելով այն վաճառողին՝ ներկայացել է ՀՀ ՊՆ շտաբի աշխատակից և ցանկություն է հայտնել գնել այն։ Ու երբ վաճառողը ապրանքն ուղարկել է, որպեսզի նույն վարորդի միջոցով գումարը ստանա, վարորդն ու գնորդը անհետացել են։ Չի բացառվում, որ կատարված հափշտակության հետևում էլի կանգնած են դատապարտյալներ»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее