Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին armtimes.am-ին հայտնել են ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից։
«Դատախազությունից ստացել ենք հրապարակում, ըստ որի, հանրային ռադիոյի գործադիր տնօրենի կողմից տեղի են ունեցել լիազորությունների չարաշահումներ»,– հայտնել են ոստիկանությունից:
ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ նախկին տնօրենի դեմ նյութեր են նախապատրաստվում բացառապես մամուլի հրապարակումների հիման վրա՝ Հանրային ռադիոյից անձնավորված բողոքներ չեն եղել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ նամակ-պահանջագիր էին տարածել՝ պահանջելով, որ Գրիգորյանը հրաժարական ներկայացնի։ Հակառակ դեպքում, նրանք սպառնում էին դիմել գործադուլի։
Մարկ Գրիգորյանն աշխատանքից ազատվելու դիմում էր գրել 2018 թվականի դեկտեմբերի 19-ին: