▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրապետության հրապարակում՝ Համազգային հանրահավաքը

Հանրահավաք Հանրապետության հրապարակում․Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է․ Այլ տեսանյութերին և նորություններին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։

***

«Մինչև մյուս ուրբաթ բոլորդ, ով ինչ հնարավորություն ունի, խաղաղ, բարեկիրթ և համառ զրույցներ ունենա ՔՊ խմբակցության անդամների հետ՝ շատ խաղաղ, առանց հայհոյանքի, սուրճ խմեք հետները, խոսեք, բա ասում եք՝ պատրաստ ենք, բա դուք մահապարտ չե՞ք: Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Սա շատ կարևոր է, կատակը կատակ, շատ կարևոր է, որ մենք կարողանանք որոշակի իմաստով բացատրական իմաստով բացատրական աշխատանքներ տանել խոսել իրենց հետ, բացատրել, խոստացեք, որ կանեք, եթե ուզում եք՝ այս ընթացքը հաջողություն ունենա, այս մահապարտությունը դուք ստանձնեք:

Երկրորդը՝ պետական համակարգի մասին է ասածս, որ բազմաթիվ ծառայողներ կան այսօր պետական համակարգում, տարբեր ինստիտուտներում, որոնք պարզապես հոգնած ու զզված են այս վիճակից, որոշակի տարակույսներ ունեն, որ դուրս գալուց կամ ներգրավվելուց այս շարժման մեջ, խնդիրներ կունենան ոչ թե այնտեղ, այլ այստեղ: Ես պարզապես ասում եմ, որ, քանի որ մենք ասել ենք՝ սա եռագույնը սևուսպիտակին հաղթելու մասին է, բոլորն էլ բոլոր առումներով ընդունելի են, հետևաբար շատ կարևոր է, որ այդ համակարգում աշխատող մեր հայրենակիցները մի քանի անգամ ավելի մտածեն այդ մասին»,- հրապակում, ներկայացնելով հետագա անելիքները, հայտարարեց Բագրատ Սրբազանը:

Դիտեք նաև՝

«Բագրատ Սրբազանի առաջնորդած Համազգային շարժումն իրական հայկական է, իսկ հայ ժողովրդին ծնկի բերել չի հաջողվելու։ Ավարայր, Սարդարապատ, Շուշի կերտած հայ ժողովուրդը ծնկի չի գա ու երբեք չի գալու։
Եթե Հայաստանը, հայ ժողովուրդն ասում է՝ ո՛չ հանձնվողականությանը, ո՛չ պարտվողականությանը, այլ այո՝ հայկական ինքնության պահպանմանը և անվտանգ ու զարգացած Հայաստանին, ուրեմն այդպես էլ կլինի։

Մեզ միշտ փորձել են վախեցնել պատերազմով, բայց հայ ժողովուրդը վախեցող չէ։ Ավարայր կերտած, Սարդարապատ կերտած, Շուշի կերտած հայ ժողովուրդը ծնկի չի՛ գա ու երբեք չի՛ գալու»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է շարժմանը, ապա այն ունի մեկ վերնագիր՝ Հայաստան և մեկ դրոշ՝ կարմիր, կապույտ, նարնջագույն»,- Հանրապետության հրապարակում հայտարարեց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի ղեկավար Աբրահամ Գասպարյանը։

***

«Երկու օր է` մենք խոսում ենք հաշտության մասին, էս մարդիկ` իրենց որոշների դեմքերով, որոշների կեղծիքներով խոսում են ատելության մասին: Չեն դադարում, մարդը թունավորվել է մեր երկրում և սրա պատասխանատուն էլ են այ այս շենքում նստած մարդիկ: Հատուկ կերպով սնված ատելություն, ատելություն, թշնամություն, ամենավերջին խոսքերն ասելով: Ու ոչ միայն իմ, այլև բոլորիս, ժողովրդի մասին: Սա չէ մեր մտածած, մեր պատկերացրած Հայաստանը: Անկեղծ` տխրել եմ այսօր, երբ անընդհատ այդ առիթներն ունեցա` նայելու լուրերի շարքերը, վերնագրերը: Ապշած եմ: Գիտեի, որ ընկած վիճակում ենք գտնվում, բայց այս չափ ընկած չէի պատկերացնում: Հենց սրա համար է մեր շարժումը, մեր պայքարը»,- հանրահավաքի բեմում սկսելով իր ելույթը` նշեց Բագրատ Սրբազանը:

***

«Ավերակված է մեր երկիրը: Հոգեպես, բարոյապես, մտքով ավերակված է: Եվ իրենք են պատասխանատու դրա համար` միայն ու միայն իրենք` այս շենքի մարդիկ»,- հրապարակի բեմից ցավով արձանագրեց Բագրատ Սրբազանը:

***

***

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее