▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրապետության հրապարակը բոլորովին այլ մշակույթի նշան է և մեզ հետ առանձնապես կապ չունեցող

Ես կողմ եմ Հանրապետության հրապարակի վերակառուցմանը ու այդ մասին տարբեր առիթներով խոսել եմ կամ գրել:
Խնդիրը ոչ թե ճարտարապետական է, այլ մշակութային: Ավելին, կարծում եմ մրցույթը դեռ պետք է միայն կոնցեպտների (ընդ որում՝ ոչ թե զուտ ճարտարապետական կամ քաղաքաշինական, այլ՝ խնդիրը պետք է ներկայացվի գլխավորապես մշակութային ու սոցիալական փոխազդեցությունների տեսանկյունից) շուրջ լինի, ու մրցութային հանձնաժողովում ճարտարապետներն էլ կեսից պակաս լինեն:

Նորություն չեմ հայտնի, եթե ասեմ՝ ճարտարապետական միջավայրը ինտեգրալ մշակութային ցուցիչ է, իսկ Հանրապետության հրապարակը բոլորովին այլ մշակույթի նշան է... Իրականում մեր հետ առանձնապես կապ չունեցող:

Կասեք՝ մի ի՜նչ մշակույթ ունենք, որ հիմա էլ այն արտահայտվի հրապարակում: Մշակույթ միշտ կա, մենք էլ, եթե բոլորս բոլորի դեմ պատերազմի իրավիճակում չենք, ուրեմն՝ կա: Ընդ որում՝ հիմա մշակութային առումով Հայաստանում շատ դինամիկ մի իրավիճակ է՝ մարդիկ ու խմբերը ստիպված են անընդհատ վերասահմանել իրենց ու իրենց տեղը փոփոխվող աշխարհում: Շուտով մի նյութ կհրապարակեմ, որտեղ հենց այս իրավիճակն եմ դիտում հեղափոխություն (ճիշտ է՝ կարող է քարերով ծեծեք...): Պատվիրատուներն էլ, մշակույթի պարզ սպառողներն էլ, ստեղծագործողներն էլ (ու անգամ ճարտարապետները :) ) դրա կրողներն են:

Խնդիրն այլ տեղ է՝ չկա գաղափարների ու ինֆորմացիայի շրջանառություն, կոմունիկացիաները (սոցիալական հարթությունում և ոչ տեխնիկական) ընդհատվող են, փոքր խմբերի շրջանակից դուրս չեն գալիս ըստ էության, ու ինտեգրալ իդեաների ձևավորումը բարդացած է կամ էլ՝ շատ դանդաղ մի ընթացք է:

Համենայն դեպս, հրապարակի վերակառուցման նախաձեռնությունը կարող է լավ հիմք դառնալ կոմունիկացիաներ հաստատելու համար նաև:
Բայց, ցավոք, վստահ եմ՝ բանավեճը գնալու է՝ մի կողմից «...գողեր, ավազակներ... թույլ չենք տալու...» լոզունգներով և, մյուս կողմից, «մենք սարքում ենք, իսկ դուք միայն խանգարում» լոզունգով... կամ դրա նման մի բան...

Հրաչ Գալստյանի գրառումը

Ֆեյսբուք

Հիշեցնենք, որ Հրապարակի վերակառուցման հարցի կապակցությամբ հնչում են հակասական տեղեկություններ և բողոքներ: Մասնավորապես, Երևանի նախկին գլխավոր  ճարտարապետ Համլետ Խաչատրյանը վստահեցնում է, որ հանրապետության հրապարակը վերակառուցման կարիք չունի: Ըստ նրա`  մրցույթը կոմերցիան բնույթ է կրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее