▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրապետականն էլ կվերանվանվի ՀանրաԿարապետական

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը լավ հումոր է արել՝ առաջարկելով  «Ամերիկանո» սուրճն անվանափոխել «Ռուսիանո»: 

Իսկ պատճառը, հիշեցնեմ, այն է եղել, որ  ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կատակել է, որ ռուս և գործընկեր պաշտոնյաների համար «Ամերիկանո» սուրճի անվանումը  քաղաքականապես ոչ կոռեկտ է հնչում: 

Ինչ խոսք, կատակելը մեր վարչապետի մոտ լավ է ստացվում: 

Սակայն հումորի ժամը՝ Մոսկվայում, իսկ լուրջ փորձությունը Կարեն Կարապետյանի համար շարունակում է սպասվել Հայաստանում:

Շարունակում է անորոշ մնալ  Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցության հարցը: Սպասում, որ կա արդեն մի քանի շաբաթ, սակայն որեւէ կերպ չի հստակեցվել՝ Կարապետյանը իր տնտեսական կամ մենեջերական թիմով անդամագրվելո՞ւ է ՀՀԿ-ին նոյեմբերին սպասվելիք համագումարում, թե՞ ոչ:

Չնայած ՀՀԿ-ական դառնալու պատրաստակամության ու ցանկության մասին արդեն հայտարարել են ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանն ու Մշակույթի նախարար Արմեն Ամիրյան, սակայն, հասկանալի է, որ ՀՀԿ-ն ամենից առաջ  ցանկանում է Կարեն Կարապետյանի  անդամությունը, իսկ վերջինիս կարծես ՀՀԿ-ի ներկա թիմն ու վարկանիշը այնքան էլ դուր չի գալիս ու դրա համար է դեռևս հապաղում...

Իսկ գուցե Կարեն Կարապետյանը  «Ամերիկանո»-«Ռուսիանո» բառախաղ-հումորի նամն մի հումոր էլ անի ՀՀԿ Գերագույն մարմնի նիստում ու առաջարկի Հանրապետականը վերանվանել ՀանրաԿարապետակա՞ն...

Եթե առաջարկը չընդունվի, գուցե՞ հումորը գնահատվի ու ինչ-որ բան վերջապես հասկացվի ու հստակեցվի...

Հեղինակ՝ 

Ա.Գրիգորյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее