Ժողովուրդ ջան, օրեր առաջ պաշտոնապես հայտարարվեց , որ մեքենաների կանգառի համար կլինեն օրենքով սահմանված վայրեր, հատուկ կարմիր գծերով նշված և այդ վայրերում կդրվեն տեսախցիկներ ու միայն այդ կանգառներում վարորդը պարտավոր է վճարելու ՝ մեքենան կայանելու համար:
Մնացած յուրաքանչյուր վայրերում մեքենան կայանելու համար եթե պահանջում են գումար, ապա դա համարվում է օրենքի խաղտում:
Այսօր Հանրապետական Հիվանդանոցի բակում մեքենաս կայանելու համար, ինձանից պահանջում եին վճարել 200 դրամ: Գումար պահանջում էր սպառտիվկայով հիսունի մոտ անձնավորություն, ու նաև գրպանից հանելով արդեն մաշվածությունից պատառոտված ՀԴՄ ուզում էր ինձ համոզել, որ կանգառը օրինական է :
Երբ որ ես հարցրեցի, թե որտեղ է օրինական կայանման նշանը գտնվում, մեր « օրինական » Պառկովշչիկը պատասխանեց,
որ այստեղ իրենք են օրենքներ թելադրում:
Իհարկե ես չվճարեցի , սակայն շատ անգամներ վճարել եմ , բայց փաստը մնում է փաստ , մեր երկրում օրենքը միայն մնում է թղթերի վրա:
Սպարտակ Հարությունյանի գրառումը
Ֆեյսբուք