Wnews.am-ն առաջարկում է միասին ծանոթանալ հայ պաշտոնյաներից մի քանիսի ֆեյսբուքյան էջերի վերջին իրադարձություններին։ Ինչպե՞ս են վերջիններս անցկացրել իրենց հանգստյան օրերը. ներկայացնում ենք ստորեւ։
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ներկա է եղել Պուչինիի «Տոսկա» օպերային եւ կիսվել իր տպավորություններով.
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ներկա է եղել Պուչինիի «Տոսկա» օպերային եւ կիսվել իր տպավորություններով.
«Երեկ ,,Տոսկա,, ֊ ի առաջնախաղն էր։ Գեղամ Գրիգորյանի երազանքն իրականություն դարձավ։ Այնպիսի տպավորություն էր, որ կարծես հրավիրել էինք աշխարհի լավագույն օպերային թատրոնների լավագույն մենակատարներին։ Մեր աստղերն էին , որ զարդարում են աշխարհի օպերային բեմերը։ Լավագույն ձսյներն էին ։ Չգիտեմ ինչպես, բայց առաջին անգամ էր, որ Նվագախումբն այդքան հնչեղ էր և կատարումն այդքան բարձրարժեք։Շնորհակալություն դիրիժորին`Ջանլուկա Մարչիանոյին։ Հայտնագործություն էր ներկայացման բեմադրող ռեժիսորը `Նաիրե Ստեփանյանը։ Փոքրաթիվ և փոքր ծավալի դեկորացիաներով, օգտագործելով ժամանակակից տեսաձայնային բոլոր հնարքները,ռեժիսորական բարձր վարպետությամբ նա ապացուցեց ,որ օպերայի ասելիքը դեռ առջևում է,հաղթանակները դետ պետք է գան… Եվ ինչպես արձանագրեցինք Կոնստանտին Օրբելյանի հետ միասին,, Սա սկիզբն է մեծ շարունակության…»,,
Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանգստյան օրերին ընտանիքի հետ ուրախ ժամանակ է անցկացրել երեւանյան ռեստորաններից մեկում.
Պատգամավոր Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր ընկերներին տեղեկացրել է, որ թեպետ ոլորել է ոտքը, սակայն բարձր տրամադրություն ունի.
«Դատելով զանգերի և նամակների քանակից՝ ավելի ճիշտ կլինի գրեմ։ Կոտրվածք չկա, ոտքս պարզապես ոլորվել է, պետք է հետևել բժշկի ցուցումներին։
Ես տանն եմ, տրամադրությունս բարձր է՝ չնայած ցավին։ Իհարկե մի քանի օր դժվար կլինի, բայց երբ ընտանիքս, հարազատներս և ընկերներս կողքիս են, իսկ աղջիկս՝ էներգիայի լավագույն աղբյուրս է, ինձ ոչինչ չի կարող ընկճել!
Իրոք շնորհակալ եմ հոգատարության և ջերմ խոսքերի համար։ Դուք ինձ ուժ եք տալիս։
Դուխով!»,- գրել է Նաիրա Կարապետյանը։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում