Քիչ առաջ զանգեց մի հաճելի ձայնով տիկին, եւ անձս պարզելուց հետո ներկայացավ որպես Ոստիկանության գնդապետ (կամ փոխգնդապետ), խնդրեց տալ իմ անձնական բանկային հաշվեհամարը, որի վրա Ոստիկանությունը պիտի փոխանցի 8.000 դրամ. իմ հայցով ոստիկանության դեմ տարած հաղթանակի վճռով նախատեսվում էր, որ ոստիկանությունը պիտի փոխհատուցեր իմ վճարած պետական տուրքը: Ոստիկանն այսպիսին կլինի, Դուք-ով էր խոսում, գրագետ, քաղաքավարի: Ուղարկեցի: Հիմա մտածում եմ` ինչ եմ անելու այդ փողը:
Տիկնոջ քաղաքավարությունը տեղ չթողեց բացատրելու, որ իմ անձնական եւ անանձնական հաշիվները, գազի, լույսի, ջրի, հեռախոսի ծախսը, մանկապարտեզիս ընկերների անուններից բռնած հայտնի են իրենց եւ հարակից համակարգերում ...
Համանման հաջողություններ եմ մաղթում բոլոր այն ցուցարարներին, որոնք մարտի են ելել մեր երկրում տիրող այլանդակությունների դեմ, հալածվում են իրավապահների կողմից, եւ` կկամենան, իհարկե, դատական ճանապարհով էլ ինչ-ինչ կռիվներ տալ:
Համենայն դեպս իմ արժեհամակարգում առանց զգուշացնելու խփել չկա. այս դատական հաջողությունը (Վարչական դատարանը ճանաչել իմ` կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու (խաղաղ հավաքների ազատության), ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների խախտման փաստը և ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի ոստիկանների գործողությունները։ Պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 8.000 դրամ, որպես վերջինիս կրած դատական ծախսի փոխհատուցում) վերջին է միայն առաջին սերիայի, Զեյնալյանն ասաց, սա սենց չենք թողնելու:
Լևոն Բարսեղյանի գրառումը
Ֆեյսբուք