▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Համբալ, դիշովկա…». թեժ լեզվակռիվ` Փաշինյանի ու Շմայսի միջև

yerkir.am-ը գրում է. ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հարցրեց արագաչափերի մասին` ասելով, որ ոստիկանությանն ուղղված իր հարցումները հիմք են տալիս եզրակացնելու, որ արագաչափերի ու տեսախցիկների տեղադրումը բացարձակապես չի նպաստել ՃՏՊ-ների թվի նվազմանը: Պատգամավորը վստահ է, որ ՃՏՊն-երն ավելանում են` արագաչափերի տեղադրմանը զուգահեռ:

Հարցին պատասխանեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը` ներկայացնելով տվյալներ, որոնք վկայում են, որ ՃՏՊ-ների, խախտումների, զոհերի ու վնասվածքներ ստացածների թիվը նվազել է:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Կա՞ հետազոտություն, որ եթե արագաչափերն ու տեսախցիկները չլինեին, կլիներ ավելի վատ»: Հետո պատգամավորը նշեց, որ արագաչափերը տեղադրող ընկերությունը կապվում է նախագահի եղբոր անվան հետ, հետևաբար` քաղաքացիները վճարում են նախագահի ընտանիքին:

Պատգամավորի այդ հայտարարությունը դուր չեկավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանին, նա բղավեց. «Ա'յ համբալ, դիշովկա', նորմալ արտահայտվի նախագահի մասին»: Նաև թունդ հայհոյանք տվեց:

Փաշինյանի ու Առաքել Մովսիսյանի միջև սկսվեց թեժ լեզվակռիվ, և ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովին դժվարությամբ հաջողվեց հարթել վեճը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее