Հայաստանում առաջատար Orange Fitness պրեմիում ակումբը շարունակում է ընթանալ համաշխարհային ֆիթնես ինդուստրիային զուգահեռ:
Orange Fitness-ի համար արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի ակումբ հրավիրել ֆիթնես ասպարեզում նշանավոր դեմքերի՝ հնարավորություն տալով իր մարզիչներին շփվել նրանց հետ, վերապատրաստվել և հետագայում այդ փորձի փոխանակումն օգտագործել ակումբի անդամներին ավելի գրագետ և թրենդային մարզումներ ապահովելու համար:
Այս տարի ակումբը «Օլիմպ»-ի հետ համատեղ հրավիրել է IFBB PRO Men’s Physique տիտղոսակիր, «Օլիմպ» սպորտային հավելումների պաշտոնական դեմք և համաշխարհային ֆիթնեսի մեգաաստղ Դենիս Գուսևին:
Միայն ակումբի անդամների համար կազմակերպված փակ միջոցառմանը հյուրերը նախ վայելեցին ակումբի պրեմիում մարզիչ Հովհաննես Ավագյանի և Art of Soul պարային ստուդիայի կողմից ներկայացված շոուն՝ համակցված բոդիբիլդինգի և բրեյք դանսի տարրերով, մասնակցեցին ֆունկցիոնալ մրցույթին, անձամբ շփվեցին և լուսանկարվեցին Դենիս Գուսևի հետ, ինչպես նաև նրանից ստացան օգտակար խորհուրդներ մարզումների և սննդակարգի վերաբերյալ:
Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում Հովհաննես Ավագյանը նշեց. «Նմանատիպ միջոցառումները մեզ դարձնում են ավելի ինքնավստահ, քանի որ Orange Fitness-ի շնորհիվ հասարակությունը, ակումբի անդամները և մենք՝ մարզիչներս, մշտապես ծանոթանում ենք համաշխարհային ֆիթնեսի թրենդերին»:
Դենիս Գուսևն Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում իր հերթին նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում: Ողջունելով նախաձեռնության գաղափարը՝ հավելեց, որ այս միջոցառումը փորձի փոխանակման և նոր ծանոթությունների հնարավորություն է բոլորի համար:
Կարևորելով մարդու բարեկազմ արտաքինը՝ Գուսևն ասաց. «Որքան էլ որ մարդ հաջողակ կամ հարուստ լինի, այնուամենայնիվ, կարևորագույն տեղ է զբաղեցնում նրա արտաքին տեսքը: Յուրաքանչյուրը պետք է կարողանա զբաղվել իր արտաքին տեսքի կատարելագործմամբ»:
Հավելենք նաև, որ միջոցառման հաջորդ օրը՝ կիրակի առավոտյան, Orange Fitness պրեմիում ակումբը Մարզահամերգային համալիրի տարածքում կազմակերպեց բացօթյա crossfit մարզում Գուսևի հետ այս անգամ արդեն բոլոր ցանկացողների համար:
Սպասենք, թե էլ ինչով մեր հասարակությանը կզարմացնի Orange Fitness-ը:
Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան