▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համացանցում տարածվել են Ստալինի թոռնուհու լուսանկարները

Համացանցում են հայտնվել Խորհրդային միության բռնապետ Իոսիֆ Ստալինի հարազատ թոռնուհու՝ ԱՄՆ-ի բնակչուհի Քրիս Էվանսի լուսանկարները: Այս մասին հայտնում է lenta.ru-ն: Լուսանկարները, որոնցում կինն ունի, մեղմ ասած, տարօրինակ տեսք, Facebook-ում հրապարակվել են դեռևս 2015թ. մարտին, սակայն լայն տարածում են գտել միայն այժմ։

Լուսանկարներում Էվանսը պատռված զուգագուլպաներով է, շորտերով, տարօրինակ սանրվածքով ու դիմահարդարմամբ: Նա կրում է խաղալիք ինքնաձիգ, փամփուշտներ ու 2 ատրճանակ: Կնոջ լուսանկարներին առավել ակտիվ արձագանքել են ռուս օգտատերերը` հիմնականում թողնելով բացասական մեկնաբանություններ:

Հայտնի է, որ 43-ամյա Էվանսը (Օլգա Պիտերս) Ստալինի դստեր` Սվետլանա Ալիլուևայի աղջիկն է, ով լույս աշխարհ է եկել Ուիլյամ Պիտերսի հետ ամուսնությունից:
Իր հարցազրույցներից մեկում Էվանսը պատմել է պապու` Իոսիֆ Ստալինի հանդեպ իր բացասական վերաբերմունքի մասին` նրան մեղադրելով Ալիլուևաների ողջ տոհմի վերացման համար:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее