Արդեն տեղեկացրել ենք, որ օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը Մոսկվայում 69-ամյա հայի և 36-ամյա ղրղզի սպանության դաժան սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է: Պարզվել է, որ նա Մոսկվայի 30-ամյա բնակիչ Իվան Սկորկինն է:
Համացանցում հայտնվել է սպանության տեսանյութը, որը կարող եք դիտել` այստեղ:
Հիշեցնենք, որ Մոսկվայում Ռյազանի պողոտայում օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը ոչ սթափ վիճակում գտնող 3 երիտասարդներ «Ռյազանի պողոտա» մետրոյի մոտ դանակահարել են ազգությամբ հայ 69-ամյա Լևոն Քամալյանին, ով պարզապես նստած է եղել իրեն պատկանող գարեջրատան մոտ: Վերջինս սրտի հատվածում ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Դանակով զինված երիտասարդները հարձակվել են նաև ազգության ղրղզ 36-ամյա Նուրիկ Մունդուզովի վրա, նա ևս տեղում մահացել է:
Նախնական տվյալներով՝ սպանությունը տեղի է ունեցել ազգային պատկանելության հողի վրա: