Համացանցում է հայտնվել «Դասարանցիները» ֆիլմի պաշտոնական թրեյլերը:
«Դասարանցիները» ֆիլմը պատմություն է դպրոցական սիրո, իսկական ընկերության և դասարանի համախմբվածության մասին: Ֆիլմում դասարանի աշակերտները որոշում են գնալ տնօրենի մոտ և հրաժարվել իրենց դասղեկից, որը, ի զարմանս իրենց, արդեն հեռացված և նույնիսկ ձերբակալված է լինում: Օրեր անց գալիս է նոր դասղեկ՝ երիտասարդ տղամարդ, որը, ինչպես հետագայում պարզվում է, ոչ մի կապ չունի մանկավարժական աշխատանքի հետ: Իրադարձությունները սկսում են արագ ու հետաքրքիր զարգանալ և ունենալ անսպասելի հանգուցալուծում:
Հավելենք, որ Asekose.am-ի հետ զրույցում ռեժիսոր, դերասան, «Դասարանցիները» սցենարի հեղինակ Տիգրան Նալչաջյանը նշել էր, որ չնայած անվանմանը՝ ֆիլմը միայն պատանիների համար չէ նախատեսված.
«Դասարանցիները» ֆիլմը դպրոցական բարձր տարիքի աշակերտների մասին է և հիմնական թիրախային խումբը, գուցե, կարելի է համարել հենց դպրոցականներին, սակայն հարկ եմ համարում նշել, որ սա իր ժանրով մանկական ֆիլմ չէ: Այն 12+ է և նախատեսված է բոլորի համար: Կոմեդիայի և դրամայի ժանրային համակցություն է, և ֆիլմում կան ինչպես թեթև, ուրախ և հումորային տեսարաններ, այնպես էլ հուզիչ և դրամատիկ պահեր: Այնպես որ հանդիսատեսի համար կապահովվի զգացմունքների և զգացողությունների բազմազանություն: Ֆիլմը կարելի է գնալ դիտելու զույգերով, ընտանիքով, ընկերներով, նախկին և ներկայիս դասարանցիներով և համակուրսեցիներով, այնպես որ թիրախային լսարանը բավական ընդարձակ է»:
Հավելենք, որ Հավելենք, որ «Դասարանցիները» ֆիլմում նկարահանվել են Ռոբերտ Հակոբյանը, Ստեփան Հովհաննիսյանը, Օֆելյա Հարությունյանը, Սահակ Դուրյանը, Մարգարիտա Հունանյանը, Ալլա Մնոշյանը, Սոֆյա Հովհաննիսյանը, Հասմիկ Հակոբյանը, Դանիել Սիրեկանյանը և այլք:
««Դասարանցիները» ֆիլմը մարտի 5-ից կլինի մեծ էկրաններին։
Կարդացեք նաև՝ Պատանիների մասին, բայց ոչ մանկական... «Դասարանցիները» ֆիլմի մանրամասների և դերասանների մասին