▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համացանցում հայտնվել է այն հյուրանոցի գրոհի տեսանյութը, որտեղ հանգստանում էր Էրդողանը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք հուլիսի 16-ին Մարմարիս ծովափնյա առողջարանային քաղաքում գտնվող Էրդողանի հյուրանոց ենթարկվել էր հարձակման: Հարձակումը տեղի էր ունեցել ռազմական ուղղաթիռների միջոցով: Համացանցում հայտնվել են կադրեր, որտեղ երևում է հյուրանոցի վրա իրականացված գրոհի պահը: 

 

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին մի խումբ զինվորականներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, լսվել են կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը տապալվել է: Իրենց հերթին՝ ռազմական հեղաշրջման մասնակիցները խոստացել են վճռականորեն շարունակել իրենց պայքարը ռեժիմի դեմ՝ չնայած անհաջողությանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее