▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԱԿ-ը ևս ռեյտինգային թեկնածուներ է փնտրում.«Հրապարակ»

«Ինչպես բոլոր կուսակցությունները, ՀԱԿ-ը ևս ռեյտինգային թեկնածուներ է փնտրում։ Բանակցում են ակտիվ անհատների հետ։ Առաջարկ է արվել նաև հայտնի լեզվաբան Դավիթ Գյուրջինյանին, նա մերժել է։ Ինչո՞ւ։ «Հարցը երկար չի քննարկվել և փակվել է, ես իմ գործն ունեմ, ես ՀՀ քաղաքացի եմ մնում»,– ասաց Գյուրջինյանը։ Մերժեցիք քաղաքականությունը։ «Ուզենք, թե չուզենք՝ բոլորս էլ այնտեղ ենք ինչ-որ կերպ, բայց այդտեղ չեմ ուզում»։ Խնդիրը ՀԱԿ-ի՝ հետ է կապված։ «Բացարձակորեն, խնդիրն իմ մեջ էր, ես չկամ քաղաքական, կուսակցական բաների մեջ»։ Փոխարենը «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ընդունել է ՀԱԿ առաջարկը, նա կմասնակցի ռեյտինգայինով Զեյթուն-Նոր Նորք կամ Կենտրոն տարածքներից մեկում»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее