Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հադրութեցի ԳՇ պետը շատ վստահ դեմքով ասում ա՝ «մենք հող հանձնող չենք»»։ Դիտեք նաև՝ *** |
«Դուք ինձ արդեն նեղում եք ձեր հարցերով ու հետապնդում․ ոչ մեկը հող չի հանձնում։ Եթե մի բան լավ չեք հասկանում, ավելորդ հարցեր մի տվեք»,- ԱԺ հանձնաժողովի նիստից հետո, ի պատասխան լրագրողների հարցերին, ասաց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ Հարցին՝ ինչպե՞ս է հասկացել Ոսկեպարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ «եթե հողերը չհանձնենք, պատերազմ կլինի», Ասրյանը պատասխանեց․ «Մենք հող հանձնող չենք»։ *** |
Լրագրող Նաիրի Հոխիկյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Մարդիկ կենտրոնացել են Տավուշի վրա, բայց Ադրբեջանը թիրախավորելու է Երասխը, Վարդենիսը, Ջերմուկը։ Մեր թշնամուն պետք է, որ շեղվենք հիմնական ուղղություններից, որպեսզի ինքը կարողանա գլխավոր հարվածը հասցնել Հայաստանի կենտրոնական հատվածին՝ - Երասխի մոտով անցնող միջպետական ճանապարհին, Հայաստանի զինված ուժերը պարտավոր են հատուկ ուշադրություն դարձնել նաև Ճամբարակի ուղղությանը' հատկապես Ջիլ գյուղից մինչև Ծապաթաղ»։ |
«Հադրութեցի ԳՇ պետը շատ վստահ դեմքով ասում ա՝ «մենք հող հանձնող չենք»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet