ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ով, մասնագիտության բերում, շատերի համակրանքինէ արժանացել ու նաև հասարակության շրջանում տպավորվել իբրև պարկեշտ, համեստև զուսպ անձնավորություն, ֆեյսբուքյան մի օգտատերից սպառնալիք է ստացել.
Արթուր Գրիգորյանը նրան գրել է
«Լսի, արա, այ համբալ, քեզ Արմինեի ամուսինն ա գրում, իմ կնիկը երեկվանից դեպրեսիայի մեջ ա, հեսա ես քո էջը նկարելու եմ, պրինտ անեմ, սաղ կոմենտարիաներով ու բանով ու գնանք ոստիկանություն, հիշում ես չէ ինչ եղավ այն գյադու հետ, որ էն աղջկա նկարները գցեց ինտերնետ, նույնն էլ քո հետ ա լինելու, հաբռգած գյադա, որտեղ բռնեմ փրթելու եմ, այ համբալ » :
Իսկ պատճառն այն է, որ Արթուրի կինը մի քանի հարց է ուղղել Գագիկ Սուրենյանին.
«Արմինե.- Բարև, էսօր քամի ա, կարողա՞ Բյուրեցավանում ցրտահարություն լինի:
Գագիկ.- Բարև Ձեզ, բայց Բյուրեղավանում ծաղկած ծառ չկա, ինչը պետք է ցրտահարվի:
Արմինե.- Ես նկատի ունեմ կլուբնիկիս ջերմոցները:
Գագիկ.- Բայց ես ի՞նչ իմանամ ձեր ջերմոցում քանի աստիճան է: Դա հարցնելու բա՞ն է:
Արմինե. Քոսսսսսսոտ մեծամիտ, ջհանդամին ասես, գյո՞ռըդ ես տանելու: Ու ահա այս խոսակցությունից հետո ամուսինը որոշել է պատժել Գագիկ Սուրենյանին:
Հ.Գ.
կնոջ կողմից գրված անգլիատառը փոխել եմ հայատառով: