▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հ1-ի գռդոնը

Հ1-ը կաբելային հեռուստատեսությունից չի տարբերվում:

Հեռակառավարման վահանակի հետ  կեսգիշերին մոտ սովորություն դարձած «խաղը» պատահական  կանգ առավ Հանրային հեռուստաընկերության ալիքի վրա:

Եթերում խոսում էր գրող, լրագրող, խմբագիր Մհեր Դավոյանը. «Չակերտներում»՝ Մհեր Դավոյանն է՝ ազդարարեց լուսագիրը, վերջում էլ հաղորդավարը հիշեցրեց...

Մինչ ես ուշադիր լսում էի Մհեր Դավոյանի խոսքը, ընտանիքիս անդամները վերլուծում էին նրա պատասխանները ՝ «ինչու սրա մասին չխոսեց», «ինչու այս դեպքը չնշեց»...

Իսկ Մհեր Դավոյանը նաև  մարդկանց մասին, որոնք գռդոնչի հոգեբանությամբ են իրենց աշխատանքում...

Ու գռդոնչու հոգեբանությամբ  շարժվողներն են, որ մայիսի 30-ին մահացած Մհեր Դավոյանի հարցազրույցն, առանց որևէ լուսագրի՝ «Արխիվ» կամ նկարահանման ամսաթվի եթեր էին տալիս Հանրային հեռուստաընկերությամբ:  

Իսկ հաղորդումը, կարծեմ, մեկ տարվա վաղեմություն ուներ՝ 2015-ի օգոստոսին են եթեր հեռարձակվել: 

Ու հեռուստադիտողը, որ դիտում էր Հ1-ը, այդպես էլ երևի չիմացավ, որ , հիրավի, գեղեցիկ մտքեր ու խելացի վերլուծություններ անող Մհեր Դավոյանը, ցավոք, հրաժեշտ է տվել կյանքին...

Իսկ նրա մասնակցությամբ  հաղորդումը, թերևս, պետք էր եկել եթերը լցնելու համար...

Թե չէ՝ մի բան կգրվեր հաղորդման սկզբում կամ վերջում, կամ էլ՝ ընթացքում...

Հավատացեք, այսպես միայն  «կաբելային» հեռուստատեսության ժամանակ էր...

Ու սա է նաև Մհեր Դավոյանի ասած գռդոնը:

Հ1-ի գռդոնը:

 

Հեղինակ՝ 

Ա. Գրիգորյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее