▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հ1-ը ուղիղ հեռարձակմամբ լուսաբանելու է Բագրատ Սրբազանի հանրահավաքը

Թարմացված․ Հաղորդավար Էրիկ Անթառանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ Սարդարապատի հուշահամալիրի մոտ բերված բեմը, ամբիոնը` զինանշանով, Առաջին ալիքի շարժական հեռուստակայանը, լուսաձայնային տեխնիկան (մի խոսքով ահագին ծախս) ակնհայտորեն շարժման համար չէր բերված այստեղ, քանի որ այդպես էլ չմիացվեց...»։

***

«Հրապարակ»-ը գրում է, որ կայքի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատ չի գնալու: Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ երթով գնում են Սարդարապատի հուշահամալիր՝ այնտեղ գիշերելու եւ հերոսամարտի հաղթանակի տոնը նշելու համար:

Չնայած դրան՝ Հանրային հեռուստաընկերության նկարահանող խումբը հեռարձակում ապահովելու բոլոր սարքավորումներով եւ տեխնիկայով Սարդարապատում է։ «Հրապարակի» տեղեկություններով՝ Հ1-ը ուղիղ հեռարձակմամբ լուսաբանելու է Բագրատ Սրբազանի հանրահավաքը Սարդարապատում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее