▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հ1-ը ներողություն է խնդրել խայտառակ ռեպորտաժի համար

ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Առաջին ալիքը, բարձրացված աղմուկից հետո,  ստիպված ներողություն է խնդրում խայտառակ ռեպորտաժի համար, որտեղ արցախյան բարբառով կոշիկի մասին խոսակցությունը ներկայացրել է որպես հավաքներին մասնակցելու համար գումար ստանալու խոսակցություն։

Հ1-ում բնականաբար գիտեն, որ նախորդ խայտառակ ռեպորտաժն ավելի շատ է տարածվելու ու այս ներողության մասին հազարավոր մարդիկ պարզապես չեն իմանալու։ Դրա համար եկեք հնարավորինս իրազեկենք, որ Հ1-ում էլ են ընդունում, որ իրենք զբաղված են մարդկանց մոլորեցնելով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее