▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյուղացիներին միլիոնավոր պարտքեր ունեցող ընկերությունը վաճառվել է. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վինար» կոնյակի գործարանն արդեն մի քանի ամիս է չի կարողանում կամ չի ուզում վճարել քաղցրաշենցիների 185 միլիոն դրամի պարտքը: Գյուղացիները խայտառակ ֆինանսական վիճակում են հայտնվել: Անցյալ տարի հանձնած խաղողի գումարը դեռ ամբողջությամբ չեն ստացել:

«Փաստի» հարցմանը, թե «Վինար» ընկերությունը այս ընթացքում 40000 շիշ կոնյակ է արտահանել Չինաստան ու վաճառել, բայց գյուղացիների փողը չի տալիս, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ «Վինարի» նկատմամբ այդ հարցով քրեական գործ է հարուցվել:

«Փաստի» տվյալներով` «Վինար» գործարանն արդեն վաճառվել է:

70%–ի սեփականատերը Սանկտ Պետերբուրգում գրանցված «Դարվին» ընկերությունն է, իսկ 30%–ի սեփականատերը` ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո):

Իսկ քաղցրաշենցիները դառնությամբ դեռ երկար կսպասեն իրենց փողերին:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Մամուլ далее