▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրու տարվա երախտավորը Գոհար Խաչատուրյանն է

Հայտնի է դարձել «Գյումրու տարվա երախտավորի» անունը: Հանձնաժողովի անդամների որոշմամբ, «Գյումրու տարվա երախտավորը» տիտղոսին է արժանացել ԳՈՀԱՐ-ի հիմնադիր Հարություն Խաչատուրյանի մայրը, բարերար Գոհար Խաչատուրյանը: Մեծ է նրա դերը «Գոհար» երաժշտախմբի ստեղծման ու կայացման գործում: Վերջինիս հիմնական նպատակն ու գաղափարն է աշխարհասփյուռ հայության շրջանում ամրացնել հայկական արմատներն ու փոխանցել հայ մշակույթը` արտերկրում ապրող հայերի սերունդներին: ԳՈՀԱՐ-ի հիմնադիրն ու մեկենասը լիբանանահայ Հարութ Խաչատուրյանն է, ով աշխարհով մեկ տարածում է հայ երգն ու ծածանում` Կիլիկիայի թագավորության դրոշակները:

Ցայգ հեռուստաընկերության անդրադարձը

Լուսանկարները՝ Asekose.am-ի արխիվից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее